Գլխավոր Սպորտ Այդ սրիկան խաղադաշտում էլ է հանգստանում․ Մենդիլիբարը` Մեսսի մասին

Այդ սրիկան խաղադաշտում էլ է հանգստանում․ Մենդիլիբարը` Մեսսի մասին

13
0

«Էյբարի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը 25-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ խաղի նախաշեմին պատասխանեցին այն հարցին, թե ակնկալո՞ւմ է, որ Լիոնել Մեսսիին «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայում կայանալիք խաղից առաջ կհանգստանա և չի մասնակցի խաղին:

«Չեմ կարծում, որ Մեսսին կհանգստանա: Այդ սրիկան խաղադաշտում էլ է հանգստանում։ Նա գիտի, թե երբ է պետք խղին ներգրավվել, և երբ՝ հանգստանալ: Եթե ​​նրան հանգստանալու օր եք տալիս, նա ավելի հոգնած կլինի խաղը դիտելուց:

Մի անգամ մենք «Օսասունայի» հետ խաղացինք Իսպանիայի գավաթում «Կամպ Նոուում»: Հայտնի դարձավ, որ Մեսսին չի խաղա, քանի որ նա ստամոքսի ցավեր ուներ Բայց վերջում նա ընդգրկվեց, և նա խաղը սկսեց պահեստայինների նստարանին: Մենք պարտվեցինք 0: 2 հաշվով, և այդ ժամանակ ես տեսա, թե ինչպես է տաքանում Մեսսին: Նա մտավ դաշտ, երկու գոլ խփեց, և մենք պարտվեցինք 0-4 հաշվով»,- մեջբերում է Մենդիլիբարին Marca-ն: