Գլխավոր Առողջապահություն Այդ սցենարը մեր մտքում չկա. նախարարը՝ հակածխախոտային օրենքի մասին

Այդ սցենարը մեր մտքում չկա. նախարարը՝ հակածխախոտային օրենքի մասին

22
0

Հակածխախոտային օրենքի ընդունումը չի ուշացվում. այս մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ամեն ինչ սահմանված ընթացակարգով գնում է առաջ: Հարցն այսօր քննարկել է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը, երկու օրից քննարկվելու է տնտեսական հարցերի հանձնաժողովում: Հույս ունենք՝ մեկ շաբաթից կներկայացվի լիագումար նիստում, առաջին ընթերցում և այլն»,- խոսելով հիշյալ օրինագծի մասին՝ նշեց Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում բազմակողմ ու լայն քննարկումներ են տեղի ունեցել, և գերատեսչությունն ու օրենքի հեղինակները հաշվի են առել բազմաթիվ մտահոգություններ ու վտանգներ, թեպետ շրջանառվող ռիսկերը, ըստ Թորոսյանի, իրականությանը չեն համապատասխանում:

Դիտարկմանը, թե ինչ են անելու, եթե խորհրդարանը մերժի հակածխախոտային օրինագծի ընդունումը, առողջապահության նախարարն ասաց հետևյալը.

«Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց կարծում եմ՝ մեր խորհրդարանը ողջամիտ և մեր բնակչության առողջության մասին մտահոգ ու մտածող խորհրդարան է: Այնպես որ, այդ սցենարը մեր մտքում չկա»:

Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ հասարակական ընդվզում չի լինելու, և այդ մասին խոսակցությունները օդում կախված լուրերի ժանրից են:

«Մենք ոչ թե արգելում ենք ծխելը, այլ սահմանափակում ենք դրա օգտագործումը որոշ վայրերում, այսինքն՝ ընդլայնում ենք սահամանափակումների ցանկը: Նույն խորհրդարանում ծխելը թույլատրվում է հատուկ առանձնացված վայրերում: Մենք Հայաստանում էականորեն բարձրացնում ենք հակածխախոտային քաղաքականության մակարդակը»,- հավելեց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ այս օրինագծի հարցում առկա է քաղաքական լայն աջակցություն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ