Գլխավոր Քաղաքական Այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած նախագծերը մատաղի նման ընդունելի պիտի...

Այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած նախագծերը մատաղի նման ընդունելի պիտի լինեն

25
0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է «Աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարել, որով նախատեսվում է աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելուց առաջ պահանջել գրավոր բացատրություն:

Ըստ պատգամավորի, թեև օրենքի նախագծով կա բացատրություն ներկայացնելու պարտադիր պահանջ, բայց չի պահանջվում այն պարտադիր գրավոր տեսքով ներկայացնել։

«Այս հանագամանքը շատ գործատուներ հիմք ընդունելով՝ չարաշահում են այդ հնարավորությունը,- ասաց Պետրոսյանը:

Նախագծի շուրջ տարաբնույթ հարցեր ուղղվեցին Պետրոսյանին, ինչին ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն արձագանքեց․ «Պարոն Պետրոսյանը հազիվ նորմալ նախագիծ ա բերել, այնքան հարցեր տվեցիք, որ…»:

Պետրոսյանը պատասխանեց․ «Զեյնալյան, քո ասածն ասա՞ծ էր, այսինքն՝ սաղ մյուսները աննորմա՞լ էին: Խնդիրը հետևյալ կանոնով է ընթանում՝ ցանկացած օրենսդրական կարգավորում անել գործատուի և աշխատողի օրինական շահերի զուգակցման սկզբունքով և այս կարգավորումը նույնպես: Այստեղ նաև գործատուի շահերն են սպասարկվում, հետո ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն, կարան և՛ վիճելի լինեն, և՛ անընդունելի»: