Գլխավոր Արցախ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Օսիպյանի ծննդյան օրն է. նա կդառնար 66...

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նիկոլայ Օսիպյանի ծննդյան օրն է. նա կդառնար 66 տարեկան

15
0
 Նիկոլայ Օսիպյանը ծնվել է 1953 թվականին, Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Նա Արցախյան ազատամարտի մասնակիցներից է: Մասնակցել է Գանձակի ինքնապաշտպանական մարտերին, իսկ պատերազմից հետո իր ուժերի ներածին չափով աջակցել բանակաշինությանը, ինչի շնորհիվ արդեն հասցրել էր իր անունը հավերժացնել Արցախյան գոյամարտի մասին պատմող գրքերում: Չնայած իր պատկառելի տարիքին, հարմար առիթների դեպքում կրկին այցելում էր զորանոցներ և դիրքեր, ոգևորում զինվորներին և շարունակում մատաղ սերնդին փոխանցել ռազմարվեստին վերաբերող իր գիտելիքներն ու փորձը: Ապրիլյան պատերազմի առաջին օրերին Նիկոլայը կրկին մեկնել է առաջնագիծ:
Զոհվել է 2016 թ.-ի ապրիլի 6-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: