Գլխավոր Հասարակություն Այսօր Երևանի հիմնադրման 2801-ամյակն է

Այսօր Երևանի հիմնադրման 2801-ամյակն է

15
0

Այսօր Երեւանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Այս տարվա կարգախոսն է՝ «Սրտումս Երեւան»։

«Էրեբունի — Երեւան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան։ Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:

Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում: Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում, ազգագրական՝ Նորք-Մարաշում,  ռոք՝  Նուբարաշենում, հեղինակ-կատարողները հանդես կգան Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում:

«Էրեբունի-Երեւան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաեւ պարգեւատրման արարողություն եւ մշակութային մաս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ