Գլխավոր Բլոգ Այսօր մեծ պատիվ էր առաջին անգամ երկար շփվելու իմ սիրած կերպարները կերտած...

Այսօր մեծ պատիվ էր առաջին անգամ երկար շփվելու իմ սիրած կերպարները կերտած Միքայել Պողոսյանի հետ

33
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դերասան Միքայել Պողոսյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը։

«Միքայել Պողոսյանն իմ քաղաքական գործունեության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել:

❗️Գուցե շատերիդ համար այս բացահայտումը տարօրինակ լինի, բայց մեր սերունդը մեծացել է Պողոսյանի ստեղծած կերպարների «բացահայտումներով»: Օր չկա, երբ նմանություն չտեսնեմ մեր օրերի որոշ իրավիճակների և «Խաթաբալադայի», «Երևան բլյուզի», «Երևան ջանի» սյուժեների հետ: Այս գործերը շատ քաղաքական ուղերձներ ունեին, որոնք սերունդներ էին կրթում, ու նաև փոփոխություններ նախապատրաստում:

‼️Ու այսօր մեծ պատիվ էր առաջին անգամ երկար շփվելու իմ սիրած կերպարները կերտած Միքայել Պողոսյանի հետ: Բազմաթիվ գաղափարներ տվեց մեր անվանի դերասանը, որոնք կփորձենք իրագործել հաջորդ տարի»: