Գլխավոր Քաղաքական Այս տարի կունենանք Հայաստանի պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը. վարչապետ

Այս տարի կունենանք Հայաստանի պատմության մեջ միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը. վարչապետ

1002
0

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2019թ. առաջին 9 ամիսներին իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում, ինչի արդյունքում ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ կարձանագրվի միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 12-ին անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի մենք ըստ ամենայնի կունենանք մոտ 7% տնտեսական աճ, ինչը չափազանց կարևոր է, և բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում, և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ մենք ունենք և ձևակերպել ենք, դրանք իրական են, և կարող են դառնալ իրականություն: Այս մասին եկավ վկայելու նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր էր: ՀՀ-ում այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը: Սա կարևոր արդյունք է, որը վկայում է մեր երկրի ֆինանսական կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով կենտրոնական բանկը իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում»,- ասաց Փաշինյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ