Գլխավոր Տնտեսական Այս տարի 46 խորքային հոր է կոնսերվացվել բնապահպանական նպատակներով

Այս տարի 46 խորքային հոր է կոնսերվացվել բնապահպանական նպատակներով

8
0

110315055730

Բնապահպանության նախարարության աշխատակիցները այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին իրականացրել են Արարատյան դաշտում առկա խորքային հորերի հաշվառում, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են 3314 խորքային հոր: Այս մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Կառավարության 2013թ-ի հոկտեմբերի 31-ի որոշումներից մեկով նախարարությանը հատկացվել է 107.5 մլն դրամ՝ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծական նպատակով ապօրինի շահագործվող, շատրվանող, ինքնաշատրվանող 43 հորերի լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ արդեն լուծարվել, կոնսերվացվել ու փականային ռեժիմի է բերվել 46 խորքային ապօրինի հոր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ