Գլխավոր Լուրեր Այս օրենքը պատուհաս է դառնալու կառավարության համար.ԱԺ-ի դիմաց ակցիան շարունակվում է (Լրացված)

Այս օրենքը պատուհաս է դառնալու կառավարության համար.ԱԺ-ի դիմաց ակցիան շարունակվում է (Լրացված)

5
0

1489

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության ակցիան ԱԺ–ի մոտ շարունակվում է, ակցիայի մասնակիցները նորից կոչ են անում հավաքվել ԱԺ–ի մոտ։Այս պահին ԱԺ–ում ընդմիջում է և կենսաթոշակային պարտադիր վճարների հարցը հավանաբար կքննարկվի ընդմիջումից հետո։ Araratnews.am-ի լրագրողը տեղեկոցնում է, որ այս պահին  Աժ–ի դիմաց  հավաքված են ավելի քան 800 քաղաքացի։ Ակցիայի մասնակիցները վանկարկում են` ոչ, դեմ ենք, հաղթանակ, միացում: Քվեարկությունն ավարտվեց  45 կողմ 54 դեմ պատկերով: Ակցիայի մասնկիցները ողջունեցին կողմ քվեարկած պատգամավորներին և ամոթ են ասում դեմ քվեարկածներին: Նրանք նշում են, որ այս օրենքը պատուհաս է դառնալու կառավարության համար: Ակցիայի մասնակիցներին են միացել նաև կինազատամարտիկները:

ՀՅԴ,ՀԱԿ,ԲՀԿ,Ժառանգություն խմբակցությունները կազմել են աշխատանքային խումբ և դիմելու են սահմանադրական դատարան օրենքի հակասահմանադրականությունը վիճարկելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ