Գլխավոր Իրավական Անասնաշուկայում տիրող իրավիճակի մասին (լուսանկարներ)

Անասնաշուկայում տիրող իրավիճակի մասին (լուսանկարներ)

43
0

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող՝ երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից:

Սա Տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է, և այս մշտադիտարկման նպատակն էր ստուգել-հասկանալ, թե կենդանի վաճառողները որքանով են տիրապետում այն պահանջներին ու պայմաններին, որոնք իրենք պետք է պահպանեն անասնաշուկա կենդանիներին տեղափոխելու համար:

ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կառույցի տեսուչների, մարզի անասնաբույժների, ՀՀ ոստիկանության կարանտինային վաշտի ներկայացուցիչների կողմից անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում անցկացվող միջոցառումներին հետևել են նաև ՍԱՏՄ ղեկավարությունը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Ինչպես նախորդ այցի ժամանակ խոստացել էր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնաշուկա էր բերվել նաև ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջիկ լաբորատորիան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ