Գլխավոր Մամուլ Անկախության տոնը Նիկոլ Փաշինյանը կնշի Գյումրիում, Սերժ Սարգսյանը՝ Լոռիում. «Հրապարակ»

Անկախության տոնը Նիկոլ Փաշինյանը կնշի Գյումրիում, Սերժ Սարգսյանը՝ Լոռիում. «Հրապարակ»

64
0

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա հենց Գյումրիից մեկնելու է ԱՄՆ։ Իսկ ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության տոնը նշելու են Լոռու մարզում։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Որպես անկախության ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ բնական է, որ Հանրապետականն իր մշտական մասնակցությունը բերելու է այդ օրվա տոնակատարություններին և խորհրդին: Այս տարի ևս բացառություն չէ:

Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, իսկ միջոցառումներին մասնակցելու են կուսակցական կառույցների ներկայացուցիչները և ղեկավար կազմը: Ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր հոգի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ