Գլխավոր Արցախ Անհայտ առարկայի պայթունից Սյունիքի մարզի բնակիչը բեկորային վնասվածքներ է ստացել

Անհայտ առարկայի պայթունից Սյունիքի մարզի բնակիչը բեկորային վնասվածքներ է ստացել

150
0

«Փետրվարի 24-ին Մեխակավանի զինհոսպիտալից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 17:00-ին զույգ ազդրերի հետին մակերեսի, աջ սրունքի կողմնային մակերեսի և ձախ ազդրի հետին մակերեսի բեկորային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ, 1972թ. ծնված Ա. Մ.-ն: ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Մ.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Արաքսավան գյուղի մոտակայքում փայտ կտրելու ժամանակ, կտրած փայտը հետ նետվելու և անհայտ առարկային դիպչելու արդյունքում առաջացած պայթյունից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը»,-տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ոստիկանությունը: