Գլխավոր Լուրեր Անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. ...

Անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. (լուսանկար)

28
0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են երեկ սպանված հայ հոգևորականներից մեկի ID-ի քարտի լուսանկարը.

«Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ իրենց մարդիկ չեն սպանել հայ հոգևորականին, և մատնացույց են անում ԻՊ-ի զինյալներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը՝ Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: