Գլխավոր Հասարակություն Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» Արմենակ Ուրֆանյանի անվան...

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացմանը

45
0

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել եւ լուսանկար հրապարակել «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությունից, որին ինքը ներկա է գնվել:

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ներկա եմ գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը։ Առանձնակի հպարտ եմ, որ դահլիճը բացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։
Ծնունդդ շնորհավոր, հերոս»,- գրել է Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: