Գլխավոր Հասարակություն Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով

49
0

Այսօր զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ժնեւ է մեկնել կառավարական ինքնաթիռով, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով։ Ժնևից Երևան նույնպես վերադարձել է Ժնև-Մոսկվա-Երևան սովորական չվերթով, կրկին էկոնոմ դասով։

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը եւս հերքել էր կառավարական ինքնաթիռով մեկնելու մասին լուրը՝ ներկայացնելով իր եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի զրույցից մի հատված:

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ