Այսուհետ անպտղություն ունեցող զույգերը հնարավորություն ունեն անվճար բուժվելու: Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 7-ից:
Այս մասին Հանրային ռադիոյի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Ըստ աղբյուրի՝ ծրագրից կարող են օգտվել զինծառայողների ընտանիքները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամի կարգավիճակ ունեցող զույգերը: