Գլխավոր Կրթություն Աշակերտների բացակայությունները կզրոյացվեն. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

Աշակերտների բացակայությունները կզրոյացվեն. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

95
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ աշակերտների բացակայությունների հարցը քննարկել է իր գործընկեր առողջապահության նախարարի հետ:

Քննարկումից եկել են այն եզրակացության, որ սուր շնչառական հիվանդությունների համար պարապմունքները դադարեցնելու անհրաժեշտություն չկա: Այնուամենայնիվ, շրջաբերական է ուղարկվել դպրոցներ՝ առ այն, որ հունվարի 8-ից փետրվարի 14-ը, իսկ 6-օրյա դպրոցների դեպքում՝ հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում աշակերտների բացակությունների թիվը կզրոյացվի: Փետրվարի 17-ից մարտի 10-ը բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե կլինի բժշկի կողմից տրված տեղեկանք: