Գլխավոր Հասարակություն Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

Աշխատանքային գրքույկների հավաքագրման աշխատանքների ժամկետը լրացել է

27
0

Աշխատանքային գրքույկները Սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը հիշեցնում է, որ այն սահմանված էր մինչեւ 2020թ. հունվարի 1-ը:

Չնայած իրականացրած իրազեկման աշխատանքներին, այնուհանդերձ, ոչ բոլոր գործատուներն են կատարել իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու պարտավորությունը:

Գործընթացն ավարտին հասցնելու նպատակով՝ նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ երկարաձգել աշխատանքային գրքույկների հավաքագրման եւ տեսաներածման աշխատանքների ժամկետը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին եւ գործատուներին չհետաձգել աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու գործընթացը: