Գլխավոր Աշխարհ Աշխարհի ամենահին մարգարիտը կցուցադրվի Աբու Դաբիի ցուցահանդեսում

Աշխարհի ամենահին մարգարիտը կցուցադրվի Աբու Դաբիի ցուցահանդեսում

22
0

Աշխարհում ամենահին՝ «Աբու Դաբիի մարգարիտը» կդառնա «Պերճանքի տասը հազար տարին» ցուցահանդեսի ցուցանմուշներից մեկը, որը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Լուվրում:

Le Figaro-ի տեղեկությունը փոխանցում է  «Արմենպրես»-ը:

Հաղորդվում է, որ շուրջ 2,5 միլիմետր տրամագծով թանկարժեք քարը, որն արդեն ութ հազար տարեկան Է, առաջին անգամ լայն հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 30-ից մինչեւ փետրվարի 18-ը:

Այն հնագետները գտել են Մարավա կղզու հողի շերտում, տարիքը 5600-ից մինչեւ 5800 է: Մարգարիտը մտնում Է շեյխ Զայդի Ազգային թանգարանի հավաքածուի մեջ:

Աբու Դաբիի Լուվրը բացվել Է 2017 թվականին եւ համարվում Է ԱՄԷ-ում առաջին ունիվերսալ գեղարվեստական թանգարանը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ