Գլխավոր Հասարակություն Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ

Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ

26
0

Հունվարի 3-ին, ժամը 11:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան-Շահազիզ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ` Կարեն Գ.) և «Ford Kuga» (վարորդ` Հռիփսիմե Ե., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Kuga» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Նորիկ Գ.-ն (ծնված 1956 թ.), Շողիկ Գ.-ն (ծնված 2010 թ.) և Էմմա Մ.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ Նորիկ Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր և տեղափոխել «Արմենիա» ՀԲԿ, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան: