Գլխավոր Աշխարհ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա

Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա

16
0

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին:

Աղբյուրի փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահը մասնակցելու է Թուրքիայում Տրանսանատոլիական գազատարի` «TANAP»-ի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական արարողությանը:

«TANAP»-ը  մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է: Նոյեմբերի 30-ին ծրագրում ենք պաշտոնական արարողություն կազմակերպել: Նախատեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի մասնակցությունը»,-ասել է Ֆաթիհ Դյոնմեզը:

Նշվում է, որ գազատարի տարողունակությունը առնվազն լինելու է 16 մլրդ մ3, որից 10 մլրդ ուղղվելու է  Եվրոպա, իսկ 6 մլրդ` Թուրքիայի արևմտյան շրջաններ:

Հետագայում սպասվում է, որ այդ գազատարի տարողուանկությունը կլինի 24մ3, իսկ ավելի ուշ  կհասնի 31մ3-ի: