Գլխավոր Բանակ Առաջին զորամիավորման զորամասի վարչակազմը գրանցել է կրակային պատրաստության բարձր արդյունքներ

Առաջին զորամիավորման զորամասի վարչակազմը գրանցել է կրակային պատրաստության բարձր արդյունքներ

18
0

ՀՀ զինված ուժերի զորամիավորումներում շարունակվում է մարտական պատրաստության գործընթացը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի վարչակազմը մարտի 9-ին մասնակցել է գործնական հրաձգությամբ կրակային պատրաստության պարապմունքի։ Զինծառայողները, խոցելով կրակադաշտի բոլոր թիրախները, գրանցել են բարձր արդյունքներ: