Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Առաքել Մովսիսյանը՝ խախտել է էթիկայի կանոնները. Աժ հանձաժողով. pastinfo.am

    Առաքել Մովսիսյանը՝ խախտել է էթիկայի կանոնները. Աժ հանձաժողով. pastinfo.am

    Հունիս 2, 2014 12:36 Լուրեր, Քաղաքական A+ / A-
    shmays
    ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։ Նման որոշում է կայացրել  ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում՝ քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ պատգամավորի։
    Ինչպես նիստից հետո «Փաստինֆո»-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի որոշումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում եւ կտեղադրվի պաշտոնական կայք-էջում։
    Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:
    Թեև նախապես դիմումատուները խնդրել էին կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից, սակայն հետագայում վերանայել են դիմումի պահանջը: Նրանք պահանջում են ճանաչել Ա.Մովսիսյանի կողմից պատգամավորի վարքագծի կանոնների խախտումը: Լրագրողները հանձնաժողովին ներկայացրել են նաև իրենց պահանջն ապացուցող տեսանյութ:

    Մանրամասները՝ pastinfo.am-ում:

    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top