Գլխավոր Uncategorized Ասանժը կարող է մահանալ բանտում. ահազանգում է հայրը

Ասանժը կարող է մահանալ բանտում. ահազանգում է հայրը

16
0

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, որդուն հերթական անգամ տեսակցելուց հետո, կրկին ահազանգել է նրա կյանքին սպառնացող վտանգի մասին:

Շիպտոնը հայտարարել է, որ որդին կարող է մահանալ բանտում՝ վկայակոչելով բրիտանական բանտում կիրառվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները:

Հիշեցնենք, որ 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Ասանժի դեմ: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ լրտեսության համար: