Գլխավոր Միջազգային Ասանժի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել. ահազանգում է ՄԱԿ-ը

Ասանժի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել. ահազանգում է ՄԱԿ-ը

19
0

Wikileaks-ի հիմնադիր Ժուլիան Ասանժի նկատմամբ հոգեբանական խոշտանգումներ են կիրառվել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը: Նրա խոսքով, ինքն այդ ամենում համոզվել է Ասանժին՝ բրիտանական բանտում տեսակցելու ժամանակ:

«Интерфакс»-ի փոխանցմամբ, Մելցերը տեղեկացրել է նաև, որ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան և Էկվադորը հրաժարվել են տվյալ գործի քննությունից:

Միաժամանակ ՄԱԿ-ը կոչ է անում շահագրգիռ երկրներին դադարեցնել ճնշումը Ասանժի վրա և հարգել նրա իրավունքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ