Գլխավոր Իրավական Ասյա Խաչատրյանի հայցը Գառնիկ Իսագուլյանի դեմ մերժվել է

Ասյա Խաչատրյանի հայցը Գառնիկ Իսագուլյանի դեմ մերժվել է

61
0

Araratnews.am-ը «Դատալեքս» կայքից տեղեկանում է, որ Ասյա Խաչատրյանի հայցն ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է: Ասյա Խաչատրյանը պահանջել էր Գառնիկ Իսագուլյանից ներողություն խնդրել «Հայելի» ակումբում ասված հետեւյալ նախադասության համար.

«Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ, որ այդ հարցում անձամբ ես թերացել եմ, որովհետև ժամանակին ասվել է, ցավոք, մենք դա չկարողացանք ապացուցել, ճշտված տեղեկություն է, որ Թիֆլիս իր հաճախ այցերի ժամանակ, մեր այսպես կոչված ազատատենչ աղջիկն իր ընկերուհիների հետ միասին մի քանի անգամ եղել է Բաքվում»:

Ասյա Խաչատրյանը դատարանում պահանջել է Գառնիկ Իսագուլյանից հերքել վերոնշյալ հայտարարությունը եւ հերքումտ հրապարակել այն լրատվամիջոցներում, որոնք լուսաբանել էին ասուլիսը: Araratnews.am-ը եւս լուսաբանողների շարքում էր եւ ընդգրկված սույն դատական գործում երրորդ անձ:

«…Դատարանն արձանագրում է, որ 28.03.2018թ-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գառնիկ Իսագուլյանը Ասյա Խաչատրյանին չի մեղադրել անօրինական ճանապարհով Բաքու մեկնելու մեջ և նրա կողմից չկատարված հանցագործություն մեջ, այլ, ընդհակառակը, հայտնել է, որ Վրաստանով միշտ ավելի հեշտ է անցել Ադրբեջան, Ասյա Խաչատրյանը ինչ ասես կարող է անել, ամեն տեղ կարող է գնալ, իսկ հայկական անձնագրով քանի հոգի գնացել են Ադրբեջան, և ի վերջո լրագրողի ճշտող հարցին պատասխանել է, որ ջահել աղջիկներ են, ուր ուզում են գնում են: Ինչ վերաբերում է չկատարված հանցագործության մեջ Ասյա Խաչատրյանին մեղադրելուն, ապա դատարանն արձանագրում է, որ պատասխանողը Ասյա Խաչատրյանին որևէ հանցագործության մեջ չի մեղադրել, այլ համադրելով չճշտված տեղեկատվություն հանդիսացող փաստը /Ասյա Խաչատրյանի` մի քանի անգամ Բաքվում լինելու/ և այդ ժամանակներում Ասյա Խաչատրյանի` Արցախ այցելելու փաստը` Արցախի նախագահին, համապատասխան մարմիններին խնդրել է ուշադիր ամեն ինչ ուսումնասիրել և հետևել, թե ինչ նպատակով է Ասյա Խաչատրյանը մի քանի անգամ այցելել Վրաստանից Ադրբեջան, արդյոք գտնվում է նրանց համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում, այնուհետև խնդրել է հատուկ ծառայություններին շատ ուշադիր հետևել այդ երևույթին, միաժամանակ խնդրելով նաև լրագրողներին լրագրողական քննություն անցկացնել: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ պատասխանողը գործել է բարեխղճորեն` առանց տուժողի հեղինակությանն ու պատվին վնաս պատճառելու դիտավորության»,- գրված է վճռում:

Հիշեցնենք՝ Ասյա Խաչատրյանն այն կապույտ մազերով աղջիկն է, որը հայտարարել էր՝ Արցախի ոստիկաններն իր հանդեպ անօրինական արարքներ են արել:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ