Գլխավոր Հասարակություն Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

50
0

Ավտոտնակների ու ինքնակամ զբաղեցրած տարածքների փոխարեն՝ նոր հանրային այգի Ավանում:

Այսօր Երեւանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում՝ 15 շենքերի միջնամասում բացվեց նոր այգի: Տեղեկությունը հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ նախկինում այստեղ ավտոտնակներ էին ու տարիների ընթացքում ինքնակամ զբաղեցրած անխնամ տարածքներ: Հիմա կլինի կանաչապատ տարածք, հանգստի գոտի ու խաղահրապարակներ:

Այգին կառուցվել է վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի նախաձեռնությամբ՝ շրջանի խնայողությունների հաշվին, շուրջ հինգ ամսվա ընթացքում:

Բացման արարողության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց հատկապես այն բնակիչներին, որոնք գիտակցել են համայնքի շահն ու կամավոր կերպով հրաժարվել են զբաղեցրած տարածքներից, եւ նշեց, որ այս այգին կարող է օրինակելի լինել մյուս վարչական շրջանների համար: