Գլխավոր Հասարակություն Ավինյանը՝ «Տարոն-Ավիայի» վկայականի կասեցման մասին

Ավինյանը՝ «Տարոն-Ավիայի» վկայականի կասեցման մասին

20
0

Հայաստանը չի կարող նպաստավոր լինել այն ընկերությունների համար, որոնք որոշակի միջազգային ստանդարտներով և կանոններով չեն ուզում առաջնորդվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով հայկական «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի կասեցման պատճառը:

««Տարոն Ավիա»-ն խնդիր է ունեցել եվրոպական ավիացիոն կառույցներից մեկի հետ: Եվրոպական մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ ընկերությունը որոշակի ստանդարտներին չի համապատասխանում, և խնդրահարույց են թռիչքները: Մենք որակական առումով բոլոր ուղղություններով խստացնում ենք մեր պահանջները: Իհարկե, ցավալի է, որ հայկական ընկերությունը ստիպված է դուրս գալ շուկայից, բայց, եթե մենք խոսում ենք թռիչքային անվտանգության մասին, դա պետք է լինի մեր գերակայությունն ու առաջնահերթությունը, և այստեղ զիջելու տեղ չունենք»,- ասաց Ավինյանը: