Գլխավոր Աշխարհ Ավստրալական թերթերն ու հեռուստաալիքներն ընդդեմ պետական գրաքննության

Ավստրալական թերթերն ու հեռուստաալիքներն ընդդեմ պետական գրաքննության

15
0

Ավստրալիայում տպագիր թերթերն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հրատարակվել են առաջին էջերը մգեցված տարբերակով՝ «Գաղտնի է» հատուկ կնիքով՝ ի նշան գրաքննության դեմ բողոքի:

Ակցիայի մասնակից պարբերականների թվում են ավստրալական առաջատար թերթերից՝ Daily Telegraph-ը, Australian Financial Review-ը, Sydney Morning Herald–ը հանդես են եկել նույնանման գրությամբ՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով երկրում խոսքի ազատության սահմանափակման դեմ, ինչը, պաշտոնապես բացատրվում է ազգային անվտանգության նկատառումով: Բացի այդ, մի շարք հեռուստաալիքների եթերում ցուցադրվել են կարճատև հոլովակներ, որոնք ներառել են լսարանին ուղղված հետևյալ հարցը. «Երբ կառավարությունը թաքցնում է քեզնից ճշմարտությունը, ի՞նչ է հատկապես կամենում լռեցնել»:

Ընդհանուր առմամբ, խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված մեդիանախաձեռնությանը Ավստրալիայում մասնակցել է 20 տեղական թերթ և 17 մեդիաընկերություն:

Հայտնի է նաև, որ այս տարվա հունիսին Ավստրալիայի ռադիոհեռարձակման կորպորացիայում եւ News Corp Australia պարբերականի լրագրողի տանը կատարվել են ոստիկանական շուրջկալներ։ ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները հայտարարել են, որ ոստիկանական ստուգումներ տեղի են ունեցել մի շարք հոդվածների առնչությամբ, որոնք գրվել են իրազեկիչների հետ հարցազրույցների հիման վրա։ Հոդվածներից մեկում խոսքը վերաբերել է ռազմական հանցագործություններին, իսկ մյուսում ներկայացվել է Ավստրալիայի քաղաքացիներին լրտեսելու կառավարական գործակալության փորձը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ