Գլխավոր Աշխարհ Ավստրալիայի տուրիստական բիզնեսը հսկայական կորուստներ կկրի հրդեհների պատճառով

Ավստրալիայի տուրիստական բիզնեսը հսկայական կորուստներ կկրի հրդեհների պատճառով

12
0

Ավստրալիա ուղեւորություններ պլանավորող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 10-20 տոկոսով կրճատվել Է երկրում մոլեգնող բնական հրդեհների պատճառով: Ինչպես հայտնել Է Australian Financial Review-ը, մինչեւ տարեվերջ զբոսաշրջության ճյուղը կարող Է կորցնել 4,5 մլրդ ավստրալական դոլար (մոտավորապես 3 մլրդ ԱՄՆ-ի դոլար):

«Զբոսաշրջության ծառայությունների արտահանման ավստրալական խորհուրդ» ճյուղային կազմակերպության կառավարիչ-տնօրեն Փիթեր Շելլին հրատարակությանը պատմել Է, որ դիտվում են «խոշոր հանգուցային շուկաների՝ Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի» հրաժարումներ: Նրա խոսքով՝ արտասահմանցի զբոսաշրջիկները տարեկան 45 մլրդ ավստրալական դոլար (մոտավորապես 30 մլրդ ԱՄՆ-ի դոլար) են բերում երկրի տնտեսություն:

Ավստրալիայում հրդեհների հետեւանքով, որոնք սկսվել են դեռ 2019 թվականի սեպտեմբերին եւ մինչ այժմ մարված չեն, արդեն միլիոնավոր հեկտար հողեր են այրվել: Վերջին ամիսների ընթացքում կրակը 27 մարդու կյանք Է խլել, ոչնչացրել ավելի քան 2 հազար տուն:

Սիդնեյի համալսարանի գնահատումների համաձայն, ոչնչացել Է ավելի քան 1 մլրդ կենդանի: Առանձին վայրերում հրդեհներն այնքան ուժգին են, իսկ ծուխն այնքան թանձր, որ օդից հրդեհաշիջումն անհնարին Է դարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: