Գլխավոր Հասարակություն «Ավրորա-2019»-ի հաղթող դարձավ եզդի ակտիվիստ Միրզա Դինային

«Ավրորա-2019»-ի հաղթող դարձավ եզդի ակտիվիստ Միրզա Դինային

22
0

Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ հայտարարվեց «Ավրորա» մրցանակի 2019 թվականի հաղթողի անունը:

Այս տարի հաղթողը Միրզա Դինային է:

Միզրա Դինային «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրը եւ տնօրենն է:

Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:

Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ