Գլխավոր Հասարակություն Արագածոտնի մարզպետը 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել

Արագածոտնի մարզպետը 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել

19
0

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի ևս 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել: Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրում Արագածոտնի մարզից ընդգրկված է 30 ընտանիք, որոնցից 22-ին մարզպետարանը հանձնել է վկայագրերը, 8 ընտանիք նախընտրել է դրամական փոխհատուցում ստանալ՝ կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու համար:Շահառու ճանաչված ընտանիքներից 6-ն արդեն իսկ ձեռք են բերել բնակարաններ:

Մարզպետի հանձնարարությամբ՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները ակտիվ աշխատանքներ են իրականացնում մյուս ընտանիքների համար ևս հնարավորինս շուտ բնակարաններ գտնելու, դրանց վիճակը գնահատելու և գնման գործընթացում աջակցելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում բնակիչներն ասել են, որ այս օրվան բավականին երկար են սպասել: Վերջապես կկարողանան իրենց սեփական տունն ունենալ ու շենացնել այն: ՀՀ կառավարությունը այս ծրագրով ամբողջությամբ կատարում է Արագածոտնի մարզի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված ընտանիքներին բնակարանային փոխհատուցում տրամադրելու մինչ այս պահը պետության կողմից հաստատված պարտավորությունը: