Գլխավոր Լուրեր Արամ Մանուկյանի հարցը կոռեկտ չէր.Սփյուռքի նախարար

Արամ Մանուկյանի հարցը կոռեկտ չէր.Սփյուռքի նախարար

3
0

h

Այսօր ԱԺ-ում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն դիտարկմանը, ըստ որի, եթե շարունակվի մեր երկրում նման տեմպերով ավելանալ արտագաղթի թիվը եւ Սփյուռքի նախախարության հաստիքները, ապա առաջիկայում հիշյալ նախարարությունը կդառնա համայն հայության նախարարություն: «Ձևակերպումը ճիշտ չէ, կոռեկտ չէ, կարծում եմ Սփյուռքի նախարարության ստեղծումը պահանջ էր հենց Սփյուռքի կողմից: Այլ բան է, որ տարբեր անուններ են ունեցել: Դեռեւս խորհրդային տարիներին է այդպիսի կառույցի անհրաժեշտություն եղել: Իհարկե կա արտագաղթ, որևէ մեկը ժխտել չի կարող:

Չի կարելի ասել, թե արտագաղթի պատճառները միաշերտ են: Վերջին քսան տարում նման միտումներն ավելացել են, սակայն հունիսի 25-27-ը եղել եմ Սփյուռքի նախարարների համաժողովին, և կարող եմ ասել, որ յուրաքանչյուր չորրորդ մարդն աշխարհում միգրանտ է դառնում, 260 մարդ շարժման մեջ է և միգրացիան դարձել է արդեն սովորական երևույթ տարբեր երկրներում»,-նշել է նախարարը: Վերջինս ավելացրել է, որ ակնհայտ է, որ մարդիկ ձգտում են փոփոխության, սահմանները բացվել են և վախենլու բան չկա: «Իհարկե, շարժման մեջ չպետք է վատ բան փնտրել, հարցն այն է, որ մեր երկիրը լինելով փոքր, անհանգստանում ենք այդ հարցով, որպեսզի ազգային անվտանգությանը վնաս չհասցվի: Երեկ ես հանդիպեցի 100-120 ոսկերիչների հետ, և միակ նպատակը Հայաստանում ոսկերչության զարգացումն է: Պետք է խթանել, որ դրսից գան այստեղ նաև աշխատատեղեր բացեն: Այսօր մենք բացեցինք Երիտասարդների ոսկերչության զարգացման կրթական կենտրոն, ազատ գոտի է ստեղծվում ոսկերչության համար և եկած ոսկերիչները խիստ ոգևորված են : Նոր ծրագիր քննարկում եք Գերմանիայից մի գործարարի հետ, ով ցանկանում է «Կանաչ Հայաստան » ծրագիրն իրագործել և կսկսի 100 աշխատատեղից – 1000 աշխատատեղ բացել: Դա է խնդիրը, թե ինչ անել, որ երկրում բարձր վարձատրությամբ աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի վերադառնան և աշխատեն հայրենիքում: Ի վերջո մեր եկիրը ամենազարգացած հարուստ երկիրը չէ, որ հենց դրսից գան, բոլորի խնդիրները կարողանա լուծել, բոլորին բնակարաններ կարողանա տալ»:

Ըստ Հրանուշ Հակոբյանի`մենք երեք ներգաղթ ենք ունեցել: «Այժմ սիրիահայերի ներգաղթն է, և ամենափայլուն ձևով լուծվել է նրանց բոլոր խնդիրները: Այսօր մենք սիրիահայերի համար բոլոր պայմաններն ենք ստեղծել՝ տարբեր հարցերը կարգավորելու համար: Հիմա էլ փորձում ենք հնարավորինս ակտիվացնել «Նոր Հալեպ» թաղամասի միջոցով, որ նրանք այստեղ մնան, հաստատվեն, նրանց 30 տոկոսը բնակարան ունեն և ապրում են իրենց բնակարաններում: Նրանց մի հատվածը կարողացել է իր ֆինանսներով լուծել վարձի խնդիր և ապրում է բարեկեցիկ բնակարաններում , իսկ այն մասը, ովքեր քիչ են և բավարար գումար չունեն, նրանց հարցերը հնարավորինս լուծում ենք: Չեք կարող տեսնել մի սիրիահայ, ով այսօր փողոցում է մնացել: Նրանք ֆիզիկապես են փրկվել, բայց հոգեպես դեռ խնդիրներ ունեն, չէ որ նրանց բարեկամները դեռևս Սիրիայում են: Ավելացնեմ, որ սիրիահայերից շատ քչերն են այստեղից այլ երկիր գնացել»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ