Գլխավոր Արցախ Արայիկ Հարությունյանը հակաքարոզչություն է անում Մասիս Մայիլյանի դե՞մ. պարզաբանում

Արայիկ Հարությունյանը հակաքարոզչություն է անում Մասիս Մայիլյանի դե՞մ. պարզաբանում

37
0

«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Եվս մեկ թեմա, որին պարտավոր էի անդրադառնալ:

Երեկ հայկական «անանուն» կայքերից մեկը զրպարտանք էր տարածում, թե իբր սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ՝ մեր կողմից հակաքարոզչություն է իրականացվում Մասիս Մայիլյանի նկատմամբ:

Երկար էի մտածում, արժե՞, արդյոք, արձագանքել այդ անդեմ ու անհեղինակ «հոդվածին»: Բայց քանի որ կան ուժեր, որոնք որոշակիորեն հետաքրքրված են Արցախի ներքաղաքական կյանքում արհեստական լարվածություն մտցնելու գործում ու առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում դրանց ակտիվությունը կանխատեսելի է, այնուամենայնիվ, որոշեցի գրել: Մենք շահագրգռված են ակտիվ և մրցակցային ընտրապայքար ունենալու մեջ, և թեկնածուների առաջադրվելու հարցը կախված է բացառապես նրանց կամքից ու ցանկությունից: Իսկ ընտրությունը կատարելու է Արցախի ժողովուրդը: Բամաբասանքներն ու բանսարկություններն էլ, համոզված ենք, որևէ կերպ չեն խանգարելու օրինակելի և փոխադարձ հարգանքի մթնոլորտում ընտրությունների անցկացմանը, քանի որ ունենք բավարար կամք և ներուժ:

Բարի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ