Գլխավոր Լուրեր Արայիկ Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

14
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Ջոաննա Բուրքին և Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արայիկ Խզմալյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունն, ինչպես անգլերեն լեզվի ուսուցման կենտրոնների, այնպես էլ երիտասարդ մասնագետների ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուղղությամբ։ Հավաստիացնելով, որ հայկական կողմը հետաքրքրված է իրականացվող ծրագրերի շարունակականությամբ՝ Ա. Հարությունյանն արձանագրել է, որ այն համայնքներում, որտեղ գործում են այդ ակումբները, նկատելի է առաջընթացն ու միջավայրի փոփոխությունը։ «Մենք կրթությունն ու մշակույթը դիտարկում ենք միասին, և պատրաստ ենք անցած մեկուկես տարիների ընթացքում իրագործված կրթամշակութային ծրագրերի մեր փորձը կիսել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել նաև տեխնոլոգիական ուղղությամբ։

Տիկին Բուրքը շնորհակալություն է հայտնել ընդունելության և Բրիտանական ֆիլմերի փառատոնին նախարարի ներկայության ու ուղերձի համար, նշել, որ պատրաստ են համագործակցել այն ուղղություններով, որոնք Հայաստանի համար առաջնահերթություն են։

ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ա. Հարությունյանը ներկայացրել է կրթական բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել է, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, ուսումնական ծրագրերն ու մեթոդական նյութերը՝ ընդգծելով դասավանդողների վերապատրաստման և ուսուցման մեթոդների բարեփոխման անհրաժեշտությունը։