Գլխավոր Իրավական Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել

Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել

9
0

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Առաքելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՀՀ Արարարտի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանին:

Առաջարկվել է համապատասխան գերատեսչությունների կողմից իրենց իրավասությունների սահմաններում, միջոցներ ձեռնարկել Երևան-Երասխ ավտոճանապարհի ՈԿՖ բանավանի հատվածում գտնվող կամրջի վրա և հարակից գոտիներում երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարածին և հանցածին գործոնները չեզոքացնելու, երթևեկության նշաններով ու հսկող տեխնիկական միջոցներով կահավորելու, թույլատրելի արագությունն առավել սահմանափակելու, Ճո ծառայությունն ուժեղացնելու ուղղությամբ և արդյունքների մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնել ՀՀ Արարատի մարզի դատախազությանը»: