Գլխավոր Uncategorized Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

11
0

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչված «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինայիին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած մեծ մարդասիրության համար՝ նշելով, որ Հայաստանը, որը նույնպես անցել է պատմության արհավիրքների միջով և Ցեղասպանություն տեսել, շատ լավ գիտի այն աշխատանքի արժեքն ու նշանակությունը, որ արել է Միրզա Դինային՝ օգնության ձեռք մեկնելով  «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում կտտանքների ենթարկվող եզդի կանանց և երեխաներին:

Արարատ Միրզոյանը, որն «Ավրորա» մրցանակաբաշխության նախաձեռնության ակունքներում է եղել և աշխատել է այդ շրջանակներում, շնորհավորելով Միրզա Դինայիին՝ նշել է, որ իր համար կրկնակի ուրախալի է տեսնել վերջինիս՝ այդ մրցանակը ստացողի դերում:

Միրզա Դինային շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին՝ եզդիական համայնքին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար, ինչպես նաև հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին՝ եզդիների հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ