Գլխավոր Հայաստան Արա, դե ուրիշ քաղաք է Երևանս, ուրիշ մարդիկ են, ուրիշ ենք էլի....

Արա, դե ուրիշ քաղաք է Երևանս, ուրիշ մարդիկ են, ուրիշ ենք էլի. Արման Աբովյան

94
0

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր փողոցում մի հետաքրքիր դրվագի ականատես եղա։ Մի զույգ, գույնզգույն ինչ-որ տոպրակ ձեռքերի մեջ պինդ բռնած , արագ-արագ գնում են էին ավտոկանգառ: Տղամարդը ծխում էր և ,մտածմունքների մեջ, ծխախոտի մնացորդը (այսպես կոչված` բիչոկը) նետեց գետնին: Դա այն դեպքում, երբ հենց կանգառի կողքը աղբաման կա։
Դե պարզ է, որ ես արդեն պատրաստվեցի նկատողություն անել «շտապող տղամարդուն»: Մեկ էլ տեսա, որ նույն կանգառում տրանսպորտին սպասող մարդկանց մեջ մի փոքրիկ (4-5 տարեկան) աղջնակ բարձր ու զրնգուն ձայնով դիմեց իր կողքին կանգնած կնոջը (մայր էր` ըստ երևույթի).
-Մամա՛, նայի՛, ձյաձյան խոզ ա, իսկ դու ասում ես խոզի տարին պրծել ա:
Ամբողջ կանգառն ուղղակի ցնցվեց ծիծաղից, իսկ «խոզ ձյաձյան» մի պահ ապշած նայեց շուրջը, հետո ԿՌԱՑԱՎ և, բարձրացնելով իր նետած ծխախոտի մնացորդը, մեղավոր ձայնով ասաց այդ պուճուր երեխային.
-Կներես բալե՛ս, ես խոզ չեմ, ես փնթի խոզ եմ։
Կրկին կանգառում սպասող մարդիկ սկսեցին ծիծաղել…
Արա՛, դե ուրիշ քաղաք է Երևանս, ուրիշ մարդիկ են, ուրիշ ենք էլի:
Հ.Գ.
Շնորհավոր կրկին Ամանոր և Սուրբ Ծնունդ»: