Գլխավոր Հասարակություն Արդյոք խառնածինները պետք է մկրտվեն հայ եկեղեցում. սարկավագի պարզաբանումը

Արդյոք խառնածինները պետք է մկրտվեն հայ եկեղեցում. սարկավագի պարզաբանումը

2772
0

Քիմ Քարդաշյանի երեխաները երեկ կնքվել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտատերերից Հայկ Նազարյանը, սակայն, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.«Հայ առաքելական եկեղեցին պետք է խստիվ արգելի օտարցեղի խառնածին երեխաներին կնքելը և նաև պետք է մերժի ոչ-արիացի ներգաղթյալների մուտքը Հայաստան, եթե իսկապես մտածում է հայապահպանման մասին, սակայն հույսեր չեմ փայփայում, քանի որ այժմյան հրեականացված քրիստոնեությունը վաղուց է ուրացել արյան մաքրության տիեզերական սկզբունքը»:

Araratnews.am-ը զանգահարեց երեխաների կնքահայր սարկավագ Նաիրի Սրապիոնյանին՝ տեղեկանալու, թե ինչքանով է հիմնավորված այս կարծիքը եկեղեցու համար: Ի պատասխան՝ նա ասաց, որ եկեղեցու օրենքներին դեմ ոչինչ չի եղել: «Դա խոսակցություն է, որոնց հիմքում չգիտեմ՝ ինչ տրամաբանություն է: Սա, ընդհակառակը, հայապահպանությանը նպաստող քայլ կարելի է համարել: Ի վերջո, եթե ծնողը, իր երեխային, հայ լինելով հանդերձ, հայոց եկեղեցում մկրտելու ցանկություն ունի, որեւէ խանգարող հանգամանք չկա, եկեղեցին չի կարող մերժել»,- մանրամասնեց երեխաների կնքահայրը: 

Մեր դիտարկմանը, թե ինչպես է եկեղեցին վարվում, եթե ծնողները հայեր չեն, սարկավագն ասաց. «Եթե այլ եկեղեցում կնքված չեն նրանց երեխաները, եպիսկոպոսների  խորհրդի քննմամբ եւ թույլտվությամբ երեխաները կարող են մկրտվել Հայ առաքելական եկեղեցում»:

Սարկավագի խոսքով՝ նա, ով մկրտվում է Հայ առաքելական եկեղեցում, դառնում է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ