Գլխավոր Սպորտ Արթուր Առուշանյանը` կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն

Արթուր Առուշանյանը` կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն

30
0
Դեկտեմբերի 7-8-ին Ղազախստանի Մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացավ կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությունը: Հայաստանը, տվյալ մարզաձևի կարևորագույն մրցաշարում, որը կայանում է երկու տարին մեկ անգամ, ներկայացրեցին մարզիկներ Էմիլ Ղազարյանը՝ 75 կգ քաշային կարգում, Կարպիս Կարապետյանը՝ 65 կգ, Արթուր Առուշանյանը՝ 60 կգ։
Արթուր Առուշանյանը, նախ հաղթելով թուրք և ղազախ մրցակիցներին, եզրափակչում հանդիպեց Վրաստանի ներկայացուցչին և հաղթանակ տարավ` դառնալով կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն: Մեր մյուս ներկայացուցիչներից Էմիլ Ղազարյանը իր քաշային կարգում զբաղեցրել է 4-րդ տեղը:Աղբյուրը՝ armsport.am