Գլխավոր Քաղաքական Արթուր Մանուկյանը ԱԺ-ում պատգամավորի երդում տվեց

Արթուր Մանուկյանը ԱԺ-ում պատգամավորի երդում տվեց

15
0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին փոխանցելու մասին արձանագրություն, ըստ որի, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին։

Մանուկյանն ԱԺ ամբիոնից երդվեց՝ հանուն համազգային նպատակների իրականացման, հայրենիքի հզորացման և բարգավաճման՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ օրենքները և անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համազգային արժեքների պահպանման համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանը հայտնել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ