Գլխավոր Uncategorized Արման Սարգսյանն այցելել է վիրավորված ոստիկանին

Արման Սարգսյանն այցելել է վիրավորված ոստիկանին

20
0

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը գրանցված միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին, որը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Լրագրողների հետ զրույցում բուժող բժիշկ, նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանը հայտնեց, որ վիրավոր ոստիկանի վիճակը կայուն է, ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում:

«Հիմա վիճակը կայուն է, գտնվում է հսկողության տակ, ստանում է կոնսերվատիվ բուժում: Ի ուրախություն մեզ՝ գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն արձանագրվել, սակայն նախնական ախտորոշմամբ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում: Երկու-երեք օրվա ընթացքում դուրս կգրվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ