Գլխավոր Իրավական «Արմավիր» ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել...

«Արմավիր» ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն

34
0

Արդարադատության նախարարի հրամանով «Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։

Ծառայողական քննությունից բացի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու և կանխելու նպատակով: