Գլխավոր Հասարակություն Արմեն Գրիգորյանը՝ երեխաների որդեգրման ապօրինի դեպքերի մասին

Արմեն Գրիգորյանը՝ երեխաների որդեգրման ապօրինի դեպքերի մասին

15
0

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կարձագանքի ԱԱԾ հայտարարությանը, որ օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման բազմաթիվ ապօրինի դեպքեր են բացահայտվել։ Նրան հիշեցրին նաև փոխվարչապետ եղած ժամանակ Արարատ Միրզոյանի հայտարարությունը` օրգանների վաճառքի մասին։

Գրիգորյանը նշեց, որ ԱԱԾ հայտարարությունից զատ հավելյալ բան չի կարող ասել՝ հավելելով․ «Նմանատիպ խնդիրները օրակարգում են և՛ ԱԱԾ-ի, և՛ այլ կառույցների, որոնք փորձում են հասկանալ՝ խնդիրը որտեղից է, և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երևույթներ այլևս չլինեն։ Եվ սա իսկապես լուրջ սպառնալիք է մարդկանց անվտանգության համար»։

Գրիգորյանը հորդորեց սպասել ԱԱԾ-ի հետագա բացահայտումներին։

Ինչ վերաբերում է օրգանների վաճառքին․ «Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա»։