Գլխավոր Քաղաքական Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսպանիայի թագավորին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսպանիայի թագավորին

13
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք են հետագա փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ երկրին՝ խաղաղություն և բարօրություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ