Գլխավոր Հայաստան Արմեն Սարգսյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել

Արմեն Սարգսյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել

16
0

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։

«Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։ Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, լիբանանահայ մեր հայրենակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց»,- ասված է հաղորդագրությունում: