Գլխավոր Քաղաքական Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան

Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան

14
0

ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արշակ Փոլադյանին նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,– ասվում է հրամանագրում:


Արշակ Փոլադյանի կենսագրությունը

Ծննդյան թիվ և վայր՝ 1950թ. մայիսի 15, Սիրիա

Կրթություն՝ 1968-1972թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժնում։


1978-1982թթ. մասնագիտացումը՝ ԽՍՀՄ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադյան մասնաճյուղում, մասնագիտություն՝ պատմաբան–արևելագետ։


Պատմական գիտությունների դոկտոր


Աշխատանքային գործունեություն՝


1965թ. Հայաստանի ԳԱ Էջմիածնի տպարան, արաբատառ լեզուների գրաշար

1967-2003թթ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, լաբորանտ, ապա՝ կրտսեր, ավագ և առաջատար գիտաշխատող


1991-2000թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոն, ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր


1998-2000թթ. Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարան, ամբիոնի վարիչ:


1993թ. հունվարից ՀՀ ԱԳ նախարարության արաբական բաժնի վարիչ


1998-2000թթ. ՀՀ ԱԳ նախարարի Մերձավոր և Միջին Արևելքի հարցերով խորհրդական


2000թ. Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել է ՀՀ դեսպանությունը:


2000-2002թթ. ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար


2002-2006թթ. ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


2003-2007թ. Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 


2003-2007թթ. Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 


2007-2018թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


2011-2018թթ․ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)


2019թ. նոյեմբերի 13-ից Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)


Օտար լեզուներ՝


Արաբերեն, ռուսերեն, քրդերեն, անգլերեն


Շքանշաններ՝


2006թ. փետրվարին հայ-էմիրաթյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է ԱՄԷ բարձրագույն՝ «Անկախության» առաջին աստիճանի շքանշանով:


2011թ. պարգևատրվել է ԱԳՆ ոսկե մեդալով։


2013թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանանգրով շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալով:


Պարգևատրվել է ՀՀ և ՍԱՀ զանազան կազմակերպությունների պատվոգրերով և մեդալներով:


Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ: