Գլխավոր Սպորտ «Արսենալը» Մխիթարյանի տրանսֆերի համար կպահանջի 25 միլիոն եվրո

«Արսենալը» Մխիթարյանի տրանսֆերի համար կպահանջի 25 միլիոն եվրո

10
0

Լոնդոնի «Արսենալը» որոշել է, թե որքան գումար է պահանջելու Մխիթարյանի տրանսֆերի համար: Այս մասին գրում է Сorriere dello sport-ը։

Ըստ պարբերականի, ամռանը «Արսենալը» կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և դրա համար կպահանջի 25 միլիոն եվրո:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 8 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: