Գլխավոր Սպորտ Արսենալի գլխավոր մարզչի հարցում հնարավոր է էական շրջադարձ լինի

Արսենալի գլխավոր մարզչի հարցում հնարավոր է էական շրջադարձ լինի

12
0
«Արսենալի» գլխավոր մարզչի հարցը շարունակում է բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում լինել:
Goal.com-ը նոր մանրամասներ է ներկայացրել: Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան թիմը հնարավոր է գլխավորի Նիկո Կովաչը: Նշվում է, որ մասնագետի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Արսենալի» ղեկավարության հետ:
Տեղեկություն կա նաև այն մասին, որ Կովաչը ներկա կգտնվի վաղը՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք «Ուեսթ Հեմ» – «Արսենալ» հանդիպմանը: Կովաչը նոյեմբերի սկզբին պաշտոնանկ է արվել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ներկայում «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնակատարը Ֆրեդրիկ Յունգբերգն է:

Աղբյուրը՝ armsport.am