Գլխավոր Մամուլ Արսեն Բաբայանի կալանավորումն ապօրինի է. ԼՀԿ պատգամավոր. «Հրապարակ»

Արսեն Բաբայանի կալանավորումն ապօրինի է. ԼՀԿ պատգամավոր. «Հրապարակ»

17
0

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում Արսեն Բաբայանի ձերբակալությանը։

«Ակնհայտ է, որ խնդիրներ կան, կալանավորումն ապօրինի է` հենց միայն համաներման իրավական ակտի պատճառով»:

Ի՞նչ է պատրաստվում անել ԼՀԿ-ն այդ առնչությամբ:

«Առայժմ` ոչինչ, սպասելու ենք գործի կարճմանը»:

Իսկ դատապարտող հայտարարությամբ, կոչով հանդես չե՞ք գալու․ հնարավոր է եւ գործը չկարճվի։

«Կարծում ենք՝ անպայման պետք է կարճվի։ Ինչ վերաբերում է հայտարարություն ընդունելուն, դե, մի դեպք է, չեմ կարծում, որ պետք է ընդհանրացնել: Ամեն դեպք կարող է նախադեպ դառնալ։ Հույս ունենք, որ ՀՔԾ-ն կսթափվի»:

Հայտնի խոսք կա` եկան կոմունիստների հետեւից, լռեցին, լիբերալների հետեւից, լռեցին՝ ձեր հետեւից դեռ չե՞ն եկել։

«Չէ, չեն եկել»: Իսկ ոչի՞նչ, որ ձերբակալման հիմքը ձեր խմբակցության նախկին անդամի ՀՔԾ ներկայացրած դիմումն է։

«Դե, գիտեք` Արման Բաբաջանյանը մեզ դիմել էր, որպեսզի Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու այն հիմքերը, որոնք նա ներկայացրել է ՀՔԾ-ին, դրանցով օրենքի նախագիծ կազմենք Հրայրի դեմ, նորից դիմենք ՍԴ, մենք մերժեցինք։ Դա թող լինի մեր պատասխանն իրեն»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ